6021 դիտում
09:56 07-10-2016
Սուրիկ Խաչատրյանի դարաշրջանը. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Սուրիկ Խաչատրյանը մի ամբողջ դարաշրջան է, որի ժամանակ իշխանավորները գործում էին իբր «դաժան պատերազմական ժամանակների անհրաժեշտությունից»։ Ասում եմ՝ «իբր», որովհետև մենք իրականում շարունակում ենք ապրել պատերազմական ժամանակաշրջանում, բայց հաղթելու համար պետք են ոչ թե իշխանավորների «հաբրգածությունն» ու անպատժելիությունը, այլ հակառակը՝ համեստություն, զսպվածություն և պարկեշտություն։
Գործել անօրինական՝ «սիլլել», «չռփել», եթե պետք է՝ զրկել սեփականությունից, եթե անհրաժեշտ է՝ նույնիսկ սպանել, և արդարացնել դա բարձր պետական կամ ռազմական շահերով՝ դա ի սկզբանե սխալ ճանապարհ էր, որովհետև եթե մեկին տրվում է նման ձևով գործելու իրավունք, ապա բացառված է, որ նա այդ իրավունքը չօգտագործի ի վնաս պետության և ի շահ սեփական ընտանիքի ու շրջապատի։
Յուրայինների քրեական հակումները խրախուսելը բերում է ի վերջո անհավասարության՝ օրենքի առաջ, տնտեսական դաշտում, քաղաքականության մեջ։ Եթե ոմանք կարծում են, թե «այդպես է կերտվել բանակը», «այդպես ենք մենք հասել մեր հաղթանակներին», դա սուտ է։ Այդպես է կերտվել քրեաօլիգարխիկ համակարգը, այդպես է ստացվել, որ իշխանությունը մինչև վերջին ժամանակները արհամարհում էր հասարակության պահանջները և ներփակվում էր իր՝ հնարովի իրականության մեջ։ Հուսանք, որ ինչ-որ բան տեղից շարժվել է»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3199 դիտում
11:10 22-05-2015
Դատի կտամ ցանկացածին, Սուրիկ Խաչատրյան չէ, ցանկացած Սուրիկ Խաչատրյանի. Գևորգ Կոստանյան. տեսանյութ
2005 դիտում
20:34 25-07-2023
Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
Այս բաժնից
1477 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1786 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8880 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին