3866 դիտում
10:17 13-10-2016
Սկսվում է «նեղանալու դարաշրջանը». «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Քանի որ մոտենում է նախընտրական ցուցակներ կազմելու պահը, շուտով սկսվելու է «նեղանալու դարաշրջանը»։ Պարզ է, որ բոլորին առաջին տեղեր չես կարող «գցել», հավակնորդների մի մասն էլ «ռեյտինգային» (իսկ Հայաստանի պայմաններում՝ իրականում մեծամասնական) ցուցակներում ոչ մի շանս չունի։
Այստեղից պարտադիր ի հայտ է գալու «իմ նման հրաշք անձնավորությանը չեն գնահատում» միտքը, որն արտահայտվելու է հրապարակավ կամ հնչելու է «կադրից դուրս» և կանխորոշելու է շատերի վարքը։ Դա իր հերթին դրսևորվելու է տարբեր այլ կուսակցություններ կամ ճամբարներ վազվզելու, ինչպես նաև նախկին ընկերների ու կուսակիցների հասցեին դառը խոսքեր ասելու մեջ։ Պաթոսը կլինի մոտավորապես հետևյալը՝ «ինչպե՞ս է հնարավոր, որ իմ մասշտաբի քաղաքական գործիչը, իմ հզոր մտավոր պոտենցիալն ունեցող մարդը պատգամավոր չդառնա»։ Դե, եթե պատգամավոր դառնալը կյանքի նպատակ է և կարևոր չէ, թե ինչպես, ապա այդ հարցը միանգամայն տեղին է։
Քանի որ վերջերս նաև տեղի է ունեցել կառավարության փոփոխություն, ի հայտ են եկել նեղանալու զանազան այլ առիթներ։ Նախ՝ ինչ-որ մարդկանց հանել են աշխատանքից, և նրանք, իհարկե, ողջ հոգով ընդվզում են այդ «ճչացող անարդարության» դեմ։ Եթե նրանց նոր պաշտոն չտրվի, ապա այդ մարդիկ մնացած ողջ կյանքի ընթացքում նեղ կամ գուցե լայն շրջանակներում պատմելու են, թե ինչպես էին նրանք «ծաղկեցնում» այն ոլորտը, որն իրենց վստահվել էր, և ինչպես են «այս նորերն» այդ ոլորտն ապականում։ Իզուր, ոչ մի պաշտոն հավերժ չէ. եթե գիտես, թե ինչպես է պետք «ծաղկեցնել», ապա հանդիպիր քո իրավահաջորդին և առանձնազրույցի ժամանակ պատմիր նրան քո պատկերացումների մասին։ Եթե, իհարկե, նպատակը «ծաղկեցնելն է», ոչ թե սեփական ծառայությունների առիթով կուրծք ծեծելը»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
858 դիտում
10:27 10-05-2022
Ինչո՞ւ չի սկսվում «խաղաղության դարաշրջանը»․ «Առավոտ»
9773 դիտում
11:54 24-10-2017
Կրիշտիանու Ռոնալդու. Ռոնալդուի ու Մեսիի դարաշրջանը նոր է սկսվում
6021 դիտում
09:56 07-10-2016
Սուրիկ Խաչատրյանի դարաշրջանը. «Առավոտ»
Այս բաժնից
1477 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1786 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8880 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին