211652_close_icon
views-count6033 դիտում article-date 14:20 11-05-2014

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Mitsubishi Pajero IO-ն բախվել է բեռնատարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում, Չարենցավանի վարչական տարածքում Mitsubishi Pajero IO մակնիշի 33 ՏT 224 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեպի Սևան ընթանալիս, բախվել է բեռնատար մակնիշի 14 US 182 համարանիշի ավտոմեքենային : Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Չարենցավանի հրշեջ փրկարարները, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները և ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են հիվանդանոց, սակայն ոստիկանությունը մինչև այս պահը նշված վթարի հետևանքով հիվանդանոցային ոչ մի ահազանգ չունի և այս պահին Չարենացավանի ոստիկանությունը պարզում է վթարի հանգամանքները, ինչպես նաև պարզում են վարորդների ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր