Mercedes Benz-ը նոր` U-class մոդել կթողարկի
Mercedes Benz-ը նոր մոդել կստեղծի, որը S-class-ից ավելի բարձր կդասվի և կմրցակցի Rolls-Royce-ի և Bentley-ի հետ:
Նոր` U-Class մոդելի գինը կսկսվի 150 000 դոլարից:
Ավտոմեքենան արտաքինից հիշեցնում է Maybach-ը. այն չափսերով ավելի մեծ կլինի, քան S-Class-ը, իսկ V12 շարժիչը 6,0 լ ծավալ կունենա և ետևի քարշակ:
Նոր մոդելի մասին անրամասներն առայժմ այսքանն են:
Սակայն, տեղեկություններ են շրժանառվում, որ Maybach-ը կարող է կրկին վերադառնալ և թողարկվել երկարացված Mercedes-Benz S-Class-ի մոդելային շարքում:
Հիշեցնենք, որ 2012 թ-ին Maybach-ի թողարկումը դադարեցվել էր վաճառքի ցածր ցուցանիշների պատճառով:
Մեքենան շատ նման էր S դասի մոդելներին` տարբերվելով միայն թանկարժեք, շքեղ հարդրմամբ և արտաքինով:
Այս տարվա դեբյուտը` նոր U-class մոդելն, իր հարմարավետությամբ և շքեղությամբ հիշեցնում է մոդելային շարքում բացակայող Maybach-ը, որն էլ կլրացնի բացը: