Մեքսիկայում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Մեքսիկայի Հերերո նահանգի Ակապուլկո քաղաքում՝ խաղաղօվկիանոսի ափերի մոտ 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Էպիկենտրոնը գտնվել է Թեպկին քաղաքից 38 կմ դեպի հարավ֊արևմուտք, հիպոկենտրոնը՝ 5 կմ խորության վրա։ Այս մասին հայտնում է Մեքսիկայի ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։
Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվել։