6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Մեքսիկայում
Մեքսիկայի ափերի հարավային մասում 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ֊ի երկրաբանական ծառայությունը։
Էպիկենտրոնը գտնվել է Օահակա նահանգի Պինոտեպա Նասիոնալ քաղաքից 32 կմ դեպի հարավ֊արևմուտք։
Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում։