7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Մեքսիկայում
Մեքսիկայում 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Ըստ ԱՄՆ֊ի Երկրաբանական ծառայության տվյալների՝ էպիկենտրոնը գտնվել է Գերերո նահանգի տարածքում, հիպոկենտրոնը՝ 39 կմ խորության վրա։
Ըստ Մեքսիկայի իշխանությունների հաղորդման՝ երկրաշարժի պատճառով մի շարք քաղաքների բարձրահարկ շենքերի բնակիչների շտապ տարհանում է իրականացվել։
Մեքսիկայի կենտրոնական շրջաններում էլեկտրասնուցման հետ կապված խափանումներ են գրանցվել, որոշ ժամանակ խաթարվել է նաև բջջային հեռախոսակապը։
Ուղղաթիռով Մեքսիկայի մի շարք տարածքների զննումից հետո երկրի իշխանությունների ներկայացուցիչները հաղորդել են, որ երկրաշարժի հետևանքով բնակելի տարածքներ են վնասվել, սակայն ավերածությունների մաշտաբի մասին տվյալներ ճշտված չեն։