640 ձիաուժ հզորությամբ` բացառիկ Audi S8
Audi ընկերության ներկայացուցչական S8 սեդանի ավելի հզոր տարբերակի բացակայության պատճառով, ավտոսեփականատերերից մեկը, ձանձրանալով մեքենայի դինամիկայից, դիմել է գերմանական ABT Sportsline ընկերության թյուներներին:
Ընկերության մասնագետները հզորացրել են լյուքս դասի սպորտային մեքենայի շարժիչը, հավելել սեդանը 20 դյույմանոց նոր անվասկավառակներով, ցածր կախոցով:
Թարմացումների արդյունքում գերմանական լիմուզինը ոչ միայն ավելի արագ է հասնում 100 կմ/ժ արագության, այլ առավելագույն արագությունը 250-ից հասցրել է 280 կմ/ժ-ի:
Շարժիչի հզորությունը ավելացվել է 120-ով և կազմել 640 ձիաուժ:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: