650 ձիաուժ հզորությամբ բացառիկ BMW X6 M. ֆոտոշարք
Գերմանական G-Power թյունինգային ընկերությունը լիցքավորել է հերթական BMW կոնցեռնի ամենագանցը: Այս անգամ թարմացումների է ենթարկվել X6 M-ը:
Թյունինգի արդյունքում ավտոմեքենան ավելի արագ է հասնում 100 կմ/ժ արագության, ինչպես նաև մեծացել է առավելագույն արագությունը:
4,4լ ծավալով V8 թվին տուրբո շարժիչը հզորացվել է 75 ձիաուժով և կազմել 650, ինչն էլ հնարավորություն է տվել առավելագույն արագությունը 250 կմ/ժ-ից հասցնել 300կմ/ժ-ի:
BMW X6 M-ը հենվում է 23 դյույմանոց HURRICANE RR անվասկավառակների և Michelin անվադողերի վրա:
Թյունինգային փաթեթի գինը կազմում է 8399 հազար եվրո:
Նշենք, որ թյունինգային փաթեթը ներառում է նաև ամենագնացի սրահի շքեղ հարդարանքը:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: