211652_close_icon
views-count3610 դիտում article-date 17:16 09-05-2014

Գավառի մանկատան 14-ամյա սանը կրկին փախել է մանկատնից

Այս տարվա ապրիլի 1-ին Գավառի մանկատնից փախուստի դիմած եւ օրեր անց հայտնաբերված 14-ամյա Արևշատ Զախարյանն կրկին փախել է մանկատնից: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը: Նա ասաց, որ Արևշատը ճաշից առաջ դուրս է եկել մանկատնից՝ խանութ գնալու պատրվակով, եւ մինչեւ հիմա չի վերադարձել: «Տեսա, որ ուշանում է եւ դիմեցի ոստիկանություն: Մինչեւ հիմա փնտրում ենք, բայց չենք գտել: Համոզված եմ, որ կրկին այս գործում եղբայրն է խառնված: Փախուստի օրն էլ եղբայրը, որտեղ որ աշխատում է, կանաչապատման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունից խարդախությամբ 375 հազար դրամ է յուրացրել եւ դիմել փախուստի: Հիմա համոզված եմ, որ նա ցանկանում է տղային օգտագործել մուրացկանության եւ մանր-մունր գողությունների մեջ»,- ասաց մանկատան տնօրենը: Ավելի վաղ Նիկոլայ Նալբանդյանը պատմել էր, որ տղան 3 ամիս է, ինչ ՀՕՖ-ի կենտրոնից տեղափոխվել է իրենց մոտ: Իսկ մինչեւ այդ եղել է Գյումրիի «Տիրամայր Հայաստան» կենտրոնում, որտեղի պայմաններին եւս չի հարմարվել: Դրանից առաջ էլ նրա խնամքը հանձնված է եղել խնամակալության շատ կիրթ եւ ապահովված ընտանիքի, սակայն այդ ընտանիքից Արևշատը եւս հեռացել է: Նիկոլայ Նալբանդյանը պատմել էր նաեւ, որ տղան շատ ինքնամփոփ եւ լռակյաց է եղել, միաժամանակ ազատությունը շատ սիրող: Գավառի մանկատան տնօրենի խոսքով՝ ապրիլի 1-ին տղան դպրոց հաճախելու փոխարեն գնացել է Հրազդան՝ եղբոր մոտ: «Ես խոսեցի եղբոր հետ, ասաց՝ սխալվել է, վաղը կբերեմ: Համոզվելու համար, որ երեխան հետն է, նրա հետ էլ խոսեցի: Եղբայրը խոստացավ, որ առավոտյան կբերի ու մինչեւ հիմա չկան: Ես գնացի Հրազդան, ասացին՝ առավոտյան դուրս է եկել, որ գա մանկատուն: Բայց ոչ եղբայրը կա, ոչ մեր սանը»,-պատմել էր Նիկոլայ Նալբանդյանը: Նրանից նաեւ տեղեկացել էինք, որ եղբայրը 4 ամիս է, որ ազատվել է քրեակատարողական հիմնարկից: Իսկ տղայի մայրը կաթված է տարել եւ անկողնային հիվանդ է: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր