«Ալ-Քաիդա»-ն Թուրքիայում քիմիական զենք է արտադրում
«Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչները Թուրքիայում քիմիական զենք են արտադրում, փոխանցում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1524]Ermenihaber.am[/url]-ը: Այդ մասին ՄԱԿ-ին հայտնել է Սիրիայի մշտական ներկայացուցիչը: Թուրքիան հասցեագրված նման մեղադրականը սիրիական կողմը փորձել է նաև փաստերով ապացուցել` ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ներկայացնելով համապատասխան տեսաձայնագրություններ:
Ըստ թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականի` սիրիական կողմը դժգոհում է ՄԱԿ-ի` նշյալ խնդրի նկատմամբ դրսևորած անտարբերությունից:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1524]այստեղ[/url]: