6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Մեքսիկայում
Մեքսիկայի արևմտյան ափերի մոտ 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ֊ի Երկրաբանական ծառայությունը։
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 12։00(Երևանի ժամանակով ժամը 21։00֊ին)։ Էպիկենտրոնը գտնվել է Պետատլան քաղաքից 60 կմ դեպի հարավ֊արևելք, հիպոկենտրոնը՝ 10 կմ խորության վրա։
Տուժածների, ավերածությունների և ցունամիի վտանգի մասին տվյալներ չեն հաղորդվել։