1993 դիտում
22:46 08-05-2014
ԱՄՆ ԼՂՀ կարգավորման նոր հայեցակարգ. ի՞նչ է թաքնված տողատակերում. տեսանյութ
Ի՞նչ է իրականում նշանակում ամերիկյան նոր նախաձեռնությունը Արցախի վերաբերյալ և ո՞րն է նորությունը հին սկզբունքները վերահիշատակելու մեջ: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը Ջեյմս Ուորլիքի հայտարարության մեջ տեսնում է հին սկզբունքների ազատ մեկնաբանություն, բայց ոչ նորություն: Ինչո՞ւ է պաշտոնական Վաշինգտոնը հիմա հայտարարում այդ մասին: Պաշտոնապես ամերիկյան նախաձեռնության բացատրությունը հետևյալն է:
«Ելույթը ներկայացնելու 3 պատճառ կար: Առաջինը` մայիսի 14-ին լրանում է հրադադարի ստորագրման 20-ամյակը: Հայտարարությունը պայմանավորված է նրանով, որ վերջին 6-ամիսներին առաջընթաց չկա գործընթացում, այս ելույթի նպատակն է լիցք հաղորդել բանակցային գործընթացին: Մյուս նպատակը` քաղաքականությունը ներկայացնելն է, որ հակամարտության կողմերը կարողանան տարբերակել: Տարբերություն ասելով հասկանում ենք, բուն ԼՂՀ և հարակից տարածքների կարգավիճակը: Բոլորը այդ տարածքները նույնացնում են, որպես` ԼՂՀ, բայց այդ տարածքները տարբեր են»,-հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը:
Տարածքների տարբերակումը, սակայն, ի հայտ է բերում անլուծելի խնդիրներ: Օրինակ. այս պահին Հայաստանի Սյունիքի մարզը և Արցախի Քաշաթաղի շրջանը միմյանցից բաժանվում են սահմանով, որը խորհրդային տարիներին խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի սահմանն էր: Սովետական միասնությունը ամրացնելու նպատակով այն անցել է ամենաանհավանական վայրերով, Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածում հոծ գիծը հենց միջպետական սահմանն էր: Վերադարձ դրան հնարավոր է միայն Հայաստանը և Ադրբեջանը մեկ պետության մեջ ներառելու դեպքում:
Վերադարձ անցյալ լինել չի կարող` սա Արցախի ԱԳ նախարարության պաշտոնական տեսակետն է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը պետք է կենտրոնացվեն կարգավորման այնպիսի մեխանիզմների մշակման վրա, որոնք, հաշվի առնելով առկա իրողությունները, պայմաններ կապահովեն ԽՍՀՄ փլուզման և Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում ստեղծված երկու անկախ պետությունների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի խաղաղ գոյակցության համար:
Ամերիկյան նախաձեռնությունը միտված է կոնֆլիկտի լուծմանը, ու աշխարհաքաղաքական ֆոնը, որի ներքո դա արվում է, հստակ է ու երկիմաստություն այստեղ չկա:
Ամերիկյան ակտիվությանը կարող է արձագանքել Ռուսաստանը: Մոսկվան կարող է օգտվել ամերիկյան ծրագրից, առաջ քաշել իրենը, ու օգտագործելով իր դերը տարածաշրջանում, ստեղծել մի վիճակ, ինչպես 2008-ին, երբ Ռուսաստանն էր դարձել դե ֆակտո գլխավոր միջնորդը: Սա ամերիկացիները չեն ցանկանում, նրանց նպատակը ճիշտ հակառակն է: Վեց կետերը չափազանց խնդրահարույց են կոնֆլիկտի լուծման ճանապարհ դառնալու համար: Դա պարզ երևում է հասարակական մակարդակում քննարկումներ խթանելու առաջարկի դեպքում: Ուորլիքը հենց սա է հատուկ առանձնացնում, բայց այսօրվա իրականությունը բոլորովին այլ է:
Մյուս կողմից, Միացյալ նահանգների կառավարությունը առաջին անգամ արձանագրում է, որ Լեռնային Ղարաբաղը, որը Բաքուն չի վերահսկում, պետք է ստանա առնվազն ինքնակառավարում ժամանակավոր միջանկյալ կարգավիճակի ընթացքում, որից հետո կամարտահայտման միջոցով ձեռք կբերի իր վերջնական կարգավիճակը, ու սա քննարկման ենթակա չէ:
Հստակ է, որ Վաշինգտոնը մտադիր է նոր թափ հաղորդել բանակցությանը, ներկայացված ու վերաշարադրված առաջարկների ազատ ձևն էլ պետք է հնարավորություն տա քննարկել ամենախնդրահարույց հարցերը, ու գտնել նոր լուծում հնի օգնությամբ: Սա նաև հնարավորություն է երկու երկրների հասարակություններին` տեղյակ լինել ինչի շուրջ են բանակցում առաջնորդները: Սա հատկապես վերաբերում է Բաքվին և գաղտնազերծելով բանակցային փակ դռների բովանդակությունը, Միացյալ Նահանգները նաև հստակ արձանագրում է` եթե պաշտոնական Բաքուն ի վիճակի չէ անկեղծության, Վաշինգտոնը դա կանի իրենց փոխարեն:
Աղբյուր՝[url=http://www.armnewstv.am/news/27535] armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10144 դիտում
15:29 21-11-2023
ԱՄԻՕ ԲԱՆԿ` նոր բրենդ հայաստանյան բանկային համակարգում. նոր հայեցակարգ, նոր գույներ, նոր մոտեցումներ
2572 դիտում
08:00 23-09-2015
Բյուջետային միջոցների թալանի սովորական օրինա՞կ, թե՞ թաքնված ուղևորների թաքնված ծախս. «Ժողովուրդ»
13565 դիտում
22:28 31-10-2018
Խոչընդոտները միգրացիոն ոլորտում հանվել են. Պուտինը միգրացիոն քաղաքականության նոր հայեցակարգ է ստորագրել
Այս բաժնից
418 դիտում
18:19 28-11-2024
ԱԺ-ում հանդիպել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները
520 դիտում
18:07 28-11-2024
Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր