Գերմանիան դուրս կգա աշխարհի առաջնության եզրափակիչ. Լեհման
Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահ Յենս Լեհմանը համոզմունք է հայտնել, որ Յոհաիմ Լյովի սաները հաջող հանդես կգան առաջիկա աշխարհի առաջնությանը:
«Կարծում եմ Գերմանիան կհասնի մինչև աշխարհի առաջնության եզրափակիչ: Եվ, թե ինչ կլինի հետագայում` ոչ-ոք չգիտի: Կարծում եմ լավ եզրափակիչ կլինի, եթե Գերմանիան հանդիպի Բրազիլիայի հետ»,-ասել է Լեհմանը: