211652_close_icon
views-count1344 դիտում article-date 12:45 24-05-2014

Նախապատվությունս տալիս եմ «Ատլետիկո»-ին. Յենս Լեհման

Գերմանիայի հավաքականի նախկին դարպասպահ Յենս Լեհմանը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Ռեալ» - «Ատլետիկո» խաղից առաջ նշել է, որ Դիեգո Սիմեոնեի սաները կարող են հոգեբանական առավելություն ստանալ մրցակցի նկատմամբ: Գերմանացու կարծիքով, եթե «Ատլետիկո»-ն պաշտպանությունից խաղա, ապա հաղթելու ավելի մեծ շանս կստանա: « Թիմերը դավանում են տարբեր խաղաոճեր: Տեսականորեն հանդիպման ֆավորիտը Մադրիդի «Ռեալ»-ն է: Սակայն «Ատլետիկո»-ն հաղթել է Իսպանիայի առաջնությունում, ինչը պետք է մեծ ճնշում գործադրի «Ռեալ»-ի վրա: Հոգեբանական տեսանկյունից`դա ձեռնտու է «Ատլետիկո» -ին: Սիմեոնեի թիմը կարող է շատ հաջող խաղալ պաշտպանությունում: Նրանց անհրաժեշտ չէ թելադրել իրենց խաղը: Իսկ դա այն է, ինչ դուր է գալիս «Ատլետիկո»-ին: Հենց այդ պատճառով նախապատվությունս տալիս եմ «Ատլետիկո»-ին»,- Լեհմաննի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր