«Ռեալը» դուրս եկավ աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճապոնիայում ընթացող Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալը» 2:0 հաշվով հաղթեց մեքսիկական «Ամերիկային» և դուրս եկավ եզրափակիչ:
Մադրիդցիները շոշափելի առավելություն ունեին ամբողջ խաղի ընթացքում, սակայն բավարարվեցին ընդամենը 2 գոլով. աչքի ընկան Կարիմ Բենզեման և Կրիշտիանու Ռոնալդուն:
Եզրափակիչում «Ռեալը» կմրցի ճապոնական «Կասիմա Անտլերսի» հետ: Խաղը կկայանա դեկտեմբերի 18-ին:
[b]2016թ. աշխարհի ակումբային առաջնություն, կիսաեզրափակիչ
[/b]
«Ամերիկա» (Մեքսիկա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 0:2
Կարիմ Բենզեմա, 45+2, Կրիշտիանու Ռոնալդու, 90+3