2953 դիտում
19:06 27-03-2017
Ճապոնիայում ՀՀ դեսպանը մասնակցություն է ունեցել հայ քանդակագործ-խեցեգործ, նկարիչ Հռիփսիմե Սիմոնյանի «Արմենուհի» կավե արձանի բացման արարողությանը
Մարտի 25-ին Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանն այցելեց Յամանաշի նահանգի Նիրասակի քաղաք, որտեղ մասնակցություն ունեցավ հայ քանդակագործ-խեցեգործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Հռիփսիմե Սիմոնյանի «Արմենուհի» կավե արձանի բացման արարողությանը, որին ներկա էին Նիրասակիի քաղաքապետ Հիսաո Նայտոն, Նոբելյան մրցանակի դափնեկիր Սատոշի Օմուրան, քաղաքապետարանի կրթության հանձնաժողովի նախագահ Ռեյկո Յամակին և այլ պաշտոնատար անձինք:
Ելույթներով հանդես եկան քաղաքապետ Նայտոն, Նոբելյան մրցանակակիր Օմուրան և դեսպան Հրանտ Պողոսյանը:
Շնորհակալություն հայտնելով հայ անվանի քանդակագործի արձանը թանգարանին նվիրելու կապակցությամբ՝ քաղաքապետ Նայտոն շեշտեց, որ նմանատիպ քայլերը խթանում են միմյանց նկատմամբ երկու ժողովուրդների հետաքրքրության աճը և երկուստեք ավելի ճանաչելի դարձնում մշակույթները։
Արարողությունից հետո Սատոշի Օմուրան ներկայացրեց իր անհատական հարուստ նկարչական հավաքածուն, որը հիմնականում ընդգրկում է ճապոնական գեղանկարիչների աշխատանքները՝ հավելելով, որ իր հավաքածուում առկա են երկու հայ անվանի գեղանկարիչների՝ Վլադիմիր Սահակյանի և Հրանտ Կարախանյանի գործերը:
Այցի ավարտին Նիրասակիի քաղաքապետի անունից տրվեց պաշտոնական ճաշ, որի ընթացքում մասնակիցները մեծ կարևորություն տվեցին տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով համագործակցությանը՝ երկու ժողովուրդների փոխճանաչելիության և բարեկամական հարաբերությունների զարգացման տեսանկյունից:
Նմանատիպ նյութեր
2942 դիտում
20:15 19-07-2016
Պարգևատրվել է խեցեգործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Հմայակ Բդեյանը
3645 դիտում
14:49 23-11-2017
Լեհաստանում ՀՀ դեսպանը մասնակցել է Կազիմիր Մեծ թագավորի արձանի բացման արարողությանը
1309 դիտում
13:53 30-03-2015
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանը
Այս բաժնից
775 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
883 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
631 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին