2121 դիտում
15:34 08-08-2019
Կարեն Դեմիրճյանի բրոնզաձույլ արձանի նախագծային աշխատանքների համար գումար հատկացվեց
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց գումար հատկացնել Երևան համայնքին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի արձանի նախագծային աշխատանքների իրականացման նպատակով։
Երևան համայնքին սուբվենցիա տրամադրելու համար Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2019 թվականի ինն ամսում կհատկացվի 3,281.0 հազար դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով):
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ հարցը քննարկվել է Կարեն Դեմիրճյանի ընտանիքի անդամների հետ, որոնք արձանը մարզահամերգային համալիրի տարածքում տեղադրելու ցանկություն ու համաձայնություն են հատնել:
Ընդհանուր առմաբ, նախահաշվի համաձայն, մեկ տարում Կարեն Դեմիրճյանի բրոնզաձույլ 3,6-4մ բարձության արձանի և 1,40- 1,6մ բարձրության պատվանդանի պատրաստման համար անհրաժեշտ է 54 237 500 դրամ:
Նմանատիպ նյութեր
6605 դիտում
14:35 05-04-2018
Վատիկանում մեկնարկել է Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանի օծման և բացման արարողությունը
1459 դիտում
09:52 08-05-2014
Կարեն Դեմիրճյանի արձանի պատրաստումը վստահվել է քանդակագործ Տիգրան Արզումանյանին․ ՀԺ
Այս բաժնից
682 դիտում
18:39 02-05-2024
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանն ազատվել է պաշտոնից
454 դիտում
18:26 02-05-2024
Վահան Կոստանյանը հանդիպել է Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի տեղակալի հետ
457 դիտում
18:13 02-05-2024
ՆԳՆ պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Իսպանիա