211652_close_icon
views-count2311 դիտում article-date 18:20 07-05-2014

Ինչպես մարդու միջից հանել չարությունը

Մի անգամ իմաստունի մոտ է գալիս մի մարդ ու բողոքում, որ կինը չարացել է, չեղած բանից տեսարան է սարքում, կռվում ծնողների, երեխաների բարեկամների հետ: Եվ իմաստունն ասում է նրան. «Թվարկի՛ր կնոջդ միայն դրական հատկանիշները, այն բոլոր դրական կողմերը, որ կինդ ունի, կամ երբևէ ցուցադրել է»: Մարդը սկսում է թվարկել մի երկար շարք դրական հատկանիշներ: Այնուհետև իմաստունը խնդրում է կրկնել կնոջ դրական հատկանիշների թվարկումը: Եվ այդպես 7 անգամ: Դրանից հետո իմաստունն ասում է մարդուն. «Գնա տուն, կինդ արդեն բարիացել է»: Մարդն ուրախանում է, գնում տուն, որտեղ նրան դիմավորում է բարի կինը: Այս հին մեթոդը կիրառվում է հոգեբանական թերապիայի ժամանակ՝ ընտանեկան վեճերի հարթեցման հարցում: Այս մեթոդը արդյունավետ է նաև միջազգային հարաբերությունների կարգավորման ժամանակ, երբ հաշտության պայմանագիր ստորագրելուց հետո հարկ է լինում հաշտեցնել ժողովուրդներին: Այդ ժամանակ փնտրվում և գտնվում են նախկին թշնամի երկրի ժողովրդի դրական հատկանիշները, և դրանք ներկայցվում ժողովրդին: Եվ քանի որ ժողովուրդներն աշխարհին առավել հայտնի են իրենց մշակութային ձեռքբերումներով, ապա հենց դրանք են ներկայացվում ժողովուրդներին՝ հաշտության գործընթացում: Այդպիսով, մշակութային երկխոսության ժամանակ հակամարտող երկրի ժողովրդին են ներկայացվում նրա երբեմնի թշնամի երկրի ժողովրդի գրական, երաժշտական, մշակութային գլուխգործոցներն ու ձեռքբերումները: Սկզբում ներկայացվում են այն գործերը, որոնց հեղինակները համեմատաբար ընդունելի են: Իսկ հետո ներկայացվում են նաև գեղեցիկ, մեծ, դրական այլ գործեր: Թուքիայում թարգմանվում և պատրաստվում է հրատարակության Սայաթ Նովայի ստեղծագործությունները: Սայաթ Նովան ունի հայերեն, ինչպես նաև այլ լեզուներով երգեր և բանաստեղծություններ: Թուրքիան հույս ունի, որ Սայաթ Նովայի ստեղծագործությունների թարգմանությունն ու հրատարակումը կարող է դրականորեն ազդել հայ-թուրքական հաշտեցման գործընթացի վրա: Այստեղ պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ Սայաթ Նովան պարսից Նադիր շահի հետ մասնակցել է Հնդկաստան և Անատոլիա կատարած արշավանքին: Ի դեպ Նադիր շահի բանակում Հնդկաստան և Անատոլիա կատարած արշավանքներին մասնակցել է նաև հայկական 6 գումարտակ: Եթե դեպի Հնդկաստան կատարած արշավանքը հիմնականում թալանի նպատակ ուներ, ապա դեպի Անատոլիա կատարած արշավանքում պարսից զորքը թալան չի արել: Ասում են, թե ինքը Սայաթ Նովան է խնդրել, որ չթալանվեն Թուրքիայի նվաճված տարածքները, քանի որ այդ շրջաններում մեծ մասամբ ապրում էին հայեր: Եվ Նադիր շահն ընդառաջել է, քանի որ Նադիր շահն ի սկզբանե բերակամաբար է վերաբերվել հայերին: Այնպես որ Սայաթ Նովայի նկատմամբ ուշացած հարգանքի տուրքը Թուրքիայի կողմից առավել քան տեղին է: Այլ հարց է, թե դրան ի պատասխան ինչ թուրք հեղինակ է հայերեն թարգմանվելու և հրատարակվելու: [b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր