211652_close_icon
views-count4895 դիտում article-date 15:52 29-01-2024

Հանել նախանձը, չարությունը, հային սևերի և սպիտակների բաժանած պառակտումը, դառնալ իրական Հայի բռունցք. Տիգրան Աթոյան

ՀՀԿ Գյումրիի ՇԽ նախագահի տեղակալ Տիգրան Աթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. 

«Ի՞նչ ենք վայելում մենք։

Մենք վայելում ենք` ՀՀ քաղաքացիների մի մեծ զանգվածի սխալ կամ ֆինանսական և քաղաքական շահերից դուրս գալով` ընտրության, նախանձի, չարության, տգիտության, շահամոլության, անտարբերության, աթոռապաշտության, անձնական լափը ամեն ինչից վեր դասելու, անընդհատ սխալներ կրկնելու և այդ սխալները ուղղել չուզենալու` ողբերգական արդյունքները:

Ասեմ իմացեք՝ Հայրենիքի համար անհանգստանալը, սիրելը, պայքարելը «политика» չէ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ Է:

Քաղաքականությամբ զբաղվելը լուրջ արվեստ է և պահանջում է երկար տարիների փորձ և կրթություն ,այնպես որ հանգիստ կարող եք Հայրենիքի համար պայքարել և անհանգստանալ, հանելով այդ ֆռազան կամ «կռուտիտը» շատերի համար ամենօրյա լեքսիկոն դարձած` մենք «политика»-ով չենք զբաղվում։

Ի՞նչ է պետք մեզ`

սիրել մեր հայրենիքը, ռեալ նայել ամեն ինչին, չհավատալ ստերին և մանիպուլացնող շոուներին։ Հանել նախանձը, չարությունը, սևերի և սպիտակների Հային բաժանած պառակտումը, դառնալ իրական Հայի բռունցք։

Միայն այդ ժամանակ կկարողանանք հաղթահարել բարդ փորձությունները և մարտահրավերները որոնք սպասվում են մեզ և մեր տարածաշրջանին։ Այլ դեպքում չեմ էլ ուզում պատկերացնել ինչ կլինի:»

Նմանատիպ նյութեր