Անաստաս Միկոյանի անվան փողոցի մասին ազդարարող ցուցանակի վրա հայտնվել է «Էնվեր» գրությունը. տեսանյութ
Քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը, ով ֆեյսբուք սոցցանցում հադես է գալիս որպես «Նավակ Ճոճողը» անվանումով օգտատեր, ըստ համացանցում տարածված տեսագրության և լուսանկարների Անաստաս Միկոյանի անվան փողոցի մասին ազդարարող ցուցանակի վրա կատարել է «Էնվեր» գրությունը:
Նշենք, որ փողոցն անվանակոչվել էր 2008-ին, սակայն ցուցանակը հայտնվել է միայն վերջերս:
Ակցիայի մանրամասներին ծանոթացեք տեսանյութում: