211652_close_icon
views-count1754 դիտում article-date 09:49 07-05-2014

3 ամսվա ընթացքում Հայաստանից մեկնել և չի վերադարձել 31 834 մարդ․ ՉԻ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է․ «Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության մամլո կենտրոնը վերջապես ներկայացրեց 2014 թվականի հունվար–մարտ ամիսների ընթացքում Հայաստան ժամանածների և Հայաստանից մեկնածների թվի տարբերությունը, որից պարզ է դառնում, որ երեք ամսվա ընթացքում երկրից մեկնել և չի վերադարձել 31 834 մարդ։ Այդ մասին «ՉԻ»-ն տեղեկացավ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության մամուլի կենտրոնից։ Ըստ ծառայության տվյալների՝ օդային ճանապարհով երկիր ժամանած ու երկրից մեկնած մարդկանց թիվը, համապատասխանաբար՝ 172 599 և 196 420 է, սալդոն կազմում է –23 821, երկաթուղային տրանսպորտով ժամանածներինն ու մեկնածներինը՝ 3016 և 3011, սալդոն՝ 5, ավտոտրանսպորտային միջոցներով ժամանածներինն ու մեկնածներինը՝ 303 604 և 311 622, սալդոն –8 018։ Այսպիսով, հանրապետությունից մեկնել և հանրապետություն ժամանել է, ընդհանուր թվով, համապատասխանաբար՝ 479 219 և 511 053 մարդ։ Ըստ այդմ՝ պարզ է դառնում, որ 3 ամսում երկիրը լքել է 31 834 մարդ»։

Նմանատիպ նյութեր