2327 դիտում
09:44 06-05-2014
ՕԵԿ-ը չի հանձնում իր պաշտոնները․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՕԵԿ-ի` ընդդիմություն դառնալու մասին պաշտոնական հայտարարությունից և ապրիլի 25-ին ԱԱԽՔ-ի պաշտոնից հրաժարվելուց հետո ենթադրվում էր, որ այս ամենից հետո Արթուր Բաղդասարյանը պետք է հրաժարվեր նաև իր նախագահությամբ գտնվող բոլոր պաշտոններից:
«Ժողովուրդ»-ը փորձեց ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանից հետաքրքրվել, թե արդյոք Արթուր Բաղդասարյանը հրաժարվե՞լ է Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: «Ոչ, Արթուր Բաղդասարյանը չի հրաժարվել Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Իսկ ինչ կապ ունի ֆեդերացիան իշխանության հետ: Վոլեյբոլի ֆեդերացիան հասարակական կազմակերպություն է և այն կապ չունի իշխանության հետ: Սա նախարարի պորտֆել չէ, որ հետ կանչես քո նախարարին, կամ քաղաքական պաշտոն չէ»:
Ի դեպ, ՕԵԿ-ը դեռ չի հրաժարվել նաև ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից, որը զբաղեցնում է Հովհաննես Մարգարյանը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2624 դիտում
20:40 16-04-2014
ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից, իսկ նախարաները՝ ՕԵԿ-ից
1806 դիտում
16:23 29-04-2014
ՕԵԿ-ը լքած «Լավանդայի Արայիկը» էլ երբեք ՕԵԿ չի վերադառնա
2675 դիտում
09:45 08-11-2016
Արթուր Բաղդասարյանը դուրս է եկել ՕԵԿ-ից. ՕԵԿ նախագահը Զորի Ավետիսյանն է. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1474 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»