Մասսայական անկարգություններ` «Ֆիորենտինա» - «Նապոլի» խաղի ժամանակ. տեսանյութ
Իտալիայի գավաթի եզրափակիչում կայացած «Ֆիորենտինա» - «Նապոլի» խաղի մեկնարկից առաջ և հետո մասսայական անկարգություններ են գրանցվել երկու ակումբների երկրպագուների կողմից: Այդ պատճառով խաղի մեկնարկը հետաձգվել է 45 րոպեով: Խաղից հետո քաոսը շարունակվել է նաև Հռոմի փողոցներում:Իտալական լրատվամիջոցների փոխանցմամբ` բախումների արդյունքում տուժածների թիվը հասնում է 6-ի, որոնցից 2-ի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ:
Հիշեցնենք, որ վճռորոշ խաղում «Նապոլի»-ին 3:1 հաշվով հաղթեց «Ֆիորենտինա»-ին և իր պատմության ընթացքում 5-րդ անգամ դարձավ երկրի գավաթակիր: