Իգուաինը խաղի վերջին րոպեին հաղթանակ պարգևեց «Նապոլի»-ին. տեսանյութ
Իտալիայի առաջնության 28-րդ տուրի վեջին հանդիպումը կայացավ Թուրինի «Օլիմպիկո դի Տորինո» մարզադաշտում, որտեղ «Տորինո»-ն ընդունեց «Նապոլի»-ին: Խաղն ավարտվեց նեապոլիտանական ակումբի նվազագույն հաշվով հաղթանակով: Ընդ որում խաղի միակ գոլը գրանցվեց 90-րդ րոպեին, երբ Գոնսալո Իգուաինը դիպուկ հարվածով գրավեց տանտերերի դարպասը:
28 տուրից հետո «Նապոլի»-ն վաստակեց 58 միավոր և մրցաշարային աղյուսակում շարունակում է զբաղեցնել երրորդ հորիզոնականը:
«Տորինո» - «Նապոլի»`0:1
Գոլ` Իգուաին 90'