211652_close_icon
views-count2580 դիտում article-date 21:24 03-05-2014

Հայաստանում ԱՄՆ դեսպանը ցուցադրել է ոչխար խուզելու իր հմտությունները. տեսանյութ

Ոչխար խուզելու մրցույթի ավանդույթը Նորվեգիայից և Շոտլանդիայից հասավ նաև Հայաստան` զբոսաշրջության կենտրոն Տաթեւ: Հենց ճոպանուղու հարեւանությամբ ընդարձակ դաշտում Տաթեւ, Հալիձոր, Խոտ գյուղերի ֆերմերներն են: Առաջինը մկրատը ձեռքն առավ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը: Մրցույթի մեկնարկը տրված է: Երեք ֆերմերներ կապում են ոչխարների ոտքերն ու հարմար դիրքով պառկեցնում, հետո սկսում են խուզել: Ամբողջ Հայաստանից Տաթևում հավաքված երկրպագուներն արդեն ընտրել են իրենց ֆավորիտներին: Տաթևցի ֆերմերը ոչխարի ամբողջ բուրդը խուզեց ութ րոպե մի քանի վարկյանում: Այն էլ` ոչ թե ժյուրիի տված նոր մկրատով, այլ տնից բերած ժանգոտ, բայց ժամանակով փորձված և սուր մկրատով: Ժյուրիի համար, սակայն, խուզելու արագությունից բացի կարևոր է նաև բուրդը մաքուր խուզելը: Տաթևցի ֆերմերին մրցանակից զրկեց ևս մեկ կարեւոր հանգամանք. խուզելու ընթացքում նա մի քանի անգամ վնասել է կենդանուն: Գյուղնախարարն ու Սյունիքի մարզպետը հիշեցին մանկության տարիները, երբ իրենք էլ ժամանակին ոչխար են խուզել: Հիմա դժվարանում են ասել, թե որքան ժամանակում մեկ ոչխար կխուզեն, բայց խոստանում են հաջորդ անգամ մասնակցել մրցույթին: Ոչխար խուզելու մրցույթը Տաթեւի բարձունքում երեք փուլով անցավ: Հաղթողները պարգևատրվեցին ոչխար խուզելու համար նախատեսված ոսկեգույն մկրատներով: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/27268]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր