9114 դիտում
10:39 15-10-2018
Երևանի Կենդանաբանական այգում երեխաները ցուցադրել են իրենց նկարչական հմտությունները
Հոկտեմբերի 14-ին Երևանի կենդանաբանական այգում կայացավ «Արևի քաղաքիս սիրված անկյուն» խորագրով կազմակերպված նկարչական դաս-ցուցահանդեսը:
Ինչպես տեղեկացրին Երևանի կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից, ուրախ ու գունեղ միջոցառմանը մասնակցեցին բոլորը՝ Այգու մեծ ու փոքր այցելուները, աշխատակիցները, և իհարկե, ապագա արհեստավարժ նկարիչները՝ Փ. Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի պետական քոլեջից և Հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանից:
Վերջիններս ներկայացրեցին իրենց այն աշխատանքները, որ նկարել էին հենց Այգում՝ տարբեր կենդանիների ազատավանդակների մոտ:
Կենդանաբանական այգին, իր կանոնադրական նպատակների թիրախում ունենալով քաղաքացիների, մանավանդ՝ երեխաների էկո կրթության և վայրի բնության նկատմամբ հոգատարություն սերմանելու խնդիրները, մշտապես համագործակցել է տարբեր ուսումնական հաստատություններին: Այս անգամ ևս, նախնական պայմանավորվածության համաձայն, ամիսներ շարունակ, գեղարվեստի վերոնշյալ քոլեջների սաներն անվճար այցելում էին այգի և ստեղծագործում այնտեղ:
Օրն սկսվեց կավճանկարով, իսկ քիչ այն կողմ ստեղծագործում էին ջրաներկով աշխատողները: Այգու տրամադրած ներկանյութերի և նկաչական պարագաների միջոցով յուրաքանչյուրը կարողացավ բացահայտել իր նկարչական ունակությունները՝ արհեստավարժների խորհուրդներով:
Ակտիվ էին նաև նկարել ցանկացող ծնողները:
Նմանատիպ նյութեր
1900 դիտում
17:38 19-05-2020
Երևանի կենդանաբանական այգում պտավոր եղջերու է ծնվել․ ընդհանուր առմամբ այգում ծնվել է 12 կենդանի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2625 դիտում
21:24 03-05-2014
Հայաստանում ԱՄՆ դեսպանը ցուցադրել է ոչխար խուզելու իր հմտությունները. տեսանյութ
Այս բաժնից
745 դիտում
12:09 04-02-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Վեդի քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)