Շենգավիթի պատանի երկրապահները ցույց տվեցին արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու և ճիշտ գործելու հմտությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԵԿՄ Շենգավիթի տարածքային բաժանմունքի պատանի երկրապահները և նույն վարչական շրջանի ԱԻՆ բաժինը իրականացրեցին համատեղ հակահրդեհային միջոցառում:
Պատանիները ցույց տվեցին արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու և ճիշտ գործելու՝ ԱԻՆ դասընթացների ժամանակ ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները:
Շենգավիթի ԵԿՄ տարածքային բաժանմունքի ղեկավար Գառնիկ Հովսեփյանն, ըստ արժանվույն գնահատելով ԱԻՆ աշխատակիցների ջանքերը, երկրապահական պարգևների արժանացրեց նրանց: