211652_close_icon
views-count13051 դիտում article-date 20:00 29-09-2017

Արցախի պատանիներն ու երիտասարդները սովորում են գորգագործության հմտությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շուշիի և հարակից շրջանների 100 պատանիներ և երիտասարդներ արդեն մի քանի ամիս սովորում են գորգագործության հմտությունները։ Դասընթացները մի քանի փուլով իրականացնում է «Նարեկացի» արվեստի միավորում» Շուշիի մասնաճյուղ» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ «Նարեկացի» արվեստի միավորման Շուշիի մասնաճյուղը ձեռք է բերել դազգահներ, թելեր, համապատասխան այլ պարագաներ՝ ուսուցումը կազմակերպելու համար։ Դասընթացները վարում են հմուտ մասնագետները։ Շուշիի «Նարեկացի» արվեստի միավորման ներկայացուցիչ Մարիամ Անդրեասյանը նշում է, որ իրենց մեծագույն նպատակը սաների համար զբաղվածություն ստեղծելն է։ Նա հույս է հայտնում, որ գորգագործություն սովորող տղաներն ու աղջիկները հետագայում ավելի հեշտությամբ կկարողանան իրենց տեղը գտնել աշխատաշուկայում։ Ծրագրի շրջանակներում դասընթացների մասնակիցներն այցելում են Ստեփանակերտի կարպետագործության գործարան, որտեղ ավելի մոտիկից են ծանոթանում հին ավանդույթներ ունեցող այս արհեստին։ Ծրագրի մասնակիցներն այժմ պատրաստվում են նոյեմբերի 30-ին կայանալիք ցուցահանդեսին, որտեղ պետք է ներկայացնեն իրենց գործած տարբեր չափսերի 10 գորգերն ու կարպետները։ Մանրամասները՝ տեսանյութում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր