Արամ MP3-ը Եվրատեսիլից առաջ վերջին ասուլիսին ներկայացել է ջրահարսի պոչով. տեսանյութ
Ջրահարսի ահռելի պոչով Արամ MP3-ը ներկայացավ Կոպենհագենում անցկացվող նախաեվրատեսիլային ասուլիսին: Հայաստանjան պատվիրակի այդ քայլը ապշեցրեց ներկա լրագրողներին, բայց միայն եվրոպացիներին հատուկ զսպվածությամբ, նրանք որոշեցին նախ տեղեկանալ էլ ինչ անակնկալներ են իրենց սպասվում, որովհետև գիտեն, որ Հայաստանում Արամը նաև իր հումորի և վառ երևակայության շնորհիվ է հայտնի: Արամը, սակայն լուրջ էր տրամադրված:
Այնուամենայնիվ ներկաների հետաքրքրասիրությունը տեղի տվեց ու որոշեցին պարզել, թե ինչո՞ւ է արտիստը ջրահարսի պոչով եկել: Պատասխանը ավելի զավեշտալի էր: Պարզվում է` Արամը Հանս Քրիստիան Անդերսենի մեծ երկրպագու է ու չէր կարող անտարբեր անցնել նրա ամենահայտնի կերպարի կողքով:
Լրագրողները նաև բարձր են գնահատել Արամի MP3-ի շանսերը, հղում կատարելով բուքմեյքերների կանխատեսումներին: Նրանց հետաքրքրել է, թե արդյոք հաղթանակի դեպքում հայրենիքում հաջողակ հումորիստը կտրուկ անցում կկատարի դեպի երաժշտարվեստ, ինչին ի պատասխան Արամը նրանց անակնկալի է բերել` ինքն արդեն 9 տարի է պրոֆեսիոնալ երգիչ է և նույնիսկ պատրաստվում է ալբոմ ձայնագրել: Արամը նաև ներկայացրել է Not alone երգն ու դրա ստեղծման պատմությունը, բայց արտիստի ստեղծագործական գործունեությունից ոչ պակաս լրատվամիջոցներին հետաքրքրել են նաև Արամի և Կոնչիտա Վյուրստի փոխհարաբերությունները: Արդյոք ճի՞շտ է, որ Հայաստանում նրա դեմ պետիցիա են սկսել:
Ասուլիսից հետո Արամը շտապել է H&M Hallerme համերգասրահ, տարվա գլխավոր երաժշտական իրադարձության նախավերջին փորձին: Արամ MP3-ը ելույթ կունենա Եվրատեսիլի առաջին կիսաեզրափակչին, մայիսի 6-ին, առաջին համարի ներքո:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/27256]armnewstv.am [/url]