6754 դիտում
12:27 03-05-2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ բնապահպանության նախարարություն այցից հետո աշխատանքը մտավ բնականոն հունի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ բնապահպանության նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանին:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արամ Հարությունյանին երկար տարիների համատեղ աշխատանքի համար և տեղեկացրել, որ նա առաջիկայում կանցնի այլ աշխատանքի:
Իր հերթին Արամ Հարությունյանը նշել է, որ բնապահպանության ոլորտը շատ զգայուն է, և նախարարությունում ձևավորվել է ակտիվ, պրոֆեսիոնալ կոլեկտիվ, որն ի վիճակի կլինի նոր նախարարի գլխավորությամբ լուծելու ոլորտի խնդիրները:
Բարձր գնահատելով նորանշանակ նախարարի փորձառությունը և մասնագիտական գիտելիքները՝ կառավարության ղեկավարն ընդգծել է հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության կարևորությունը: «Համոզված եմ, որ կանեք ամեն ինչ, որ որևէ օրենքի խախտում չլինի և կաշխատեք բոլոր բարեփոխումներում ներգրավել նաև հասարակական կազմակերպություններին և քաղաքացիական հասարակությանը: Շատ եմ կարևորում, որ յուրաքանչյուր քայլ մանրակրկիտ ներկայացվի և բացատրվի, որպեսզի հանրությունը ճիշտ ընկալի յուրաքանչյուր բարեփոխում», - նշել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը շնորհավորել է Արամայիս Գրիգորյանին և մաղթել բեղմնավոր աշխատանք:
Նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին և վարչապետին վստահության համար և հավաստիացրել, որ թիմային աշխատանքով կկարողանան հաջողություն արձանագրել:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
Նմանատիպ նյութեր
7484 դիտում
19:07 18-04-2020
Սմբատ Գոգյան. Նախագիծը մտավ իր հունի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2313 դիտում
20:06 02-09-2019
Տնտեսագիտական համալսարանում դասադուլ չկա, ուսումնական գործընթացը բնականոն հունի մեջ է. ՀՊՏՀ
Այս բաժնից
661 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին