211652_close_icon
views-count7484 դիտում article-date 19:07 18-04-2020

Սմբատ Գոգյան. Նախագիծը մտավ իր հունի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արտակարգ դրություն հայտարարելուց անմիջապես հետո ուսումնական պրոցեսը կանգ առավ, և ԿԳՄՍ նախարարությունն ու Հ1-ը որոշեցին ստեղծել «Հանրային դաս» նախագիծը։ Որոշում կայացնելու հաջորդ օրը, երբ նկարահանումները սկսվեցին, համաձայնվեցի մասնակցել նախագծին ու մաթեմատիկայի վերաբերյալ երկու դաս պատմեցի։ Այդ հրատապությունն էր, որ առաջին դասը եթեր դուրս եկավ հայտնի տառասխալով (Հ1-ի յութուբի էջում վիդեոյի միջի տառասխալն ուղղել են, բայց միևնույն է, անունս սխալ են գրել)։ Հաջորդ անգամ նկարահանումներին մասնակցեցի մարտի 24-ին՝ պատմելով քիչ փորձերի միջոցով շատ մարդկանց ախտորոշելու և սկզբունք պահպանելու կարևորության մասին դասերը: Այդ ընթացքում նախագիծը մտավ իր հունի մեջ և ես դադարեցրի իմ մասնակցությունը դրան, քանի որ ձայնագրած չորս դասերից և ոչ մեկը կապ չուներ հանրակրթական ծրագրի հետ ու չէի կարող Հ1-ի անձնակազմին հստակ ասել, թե տվյալ դասը որ դասարանի համար է։ Ինձ չէր լքում զգացողությունը, որ դրանք ավելի շատ мастер-класс էին, քան թե դպրոցական դասեր։ Արդեն մոռացել էի այս ամենի մասին մեկ էլ հոպ, հինգշաբթի օրը տարբեր մարդիկ ինձ հարցրեցին, թե երբ եմ տեղադրելու չորրորդ դասի տնային առաջադրանքների պատասխանները։ Այսպիսով, առաջին խնդրի ճիշտ պատասխանն է 49, իսկ երկրորդի պատասխանը կարող եք գրել մեկնաբանություններում։ Բոլոր ճիշտ հաշվողներով արտակարգ իրավիճակի ավարտից հետո կարող ենք հավաքվել Թումանյանի այգում, թեյել ու զրուցել մաթեմատիկայի մասին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր