211652_close_icon

Հաքերները «կոտրել են» Օհայոյի նահանգապետի կայքը և ԻՊ-ին օժանդակող կարգախոսներ հրապարակել

views-count4090 դիտում article-date 13:38 26-06-2017
Ցանցահեններին հաջողվել է ԱՄՆ-ի կառավարական մի քանի կայքեր «կոտրել»։ Այդ մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։ Հաքերները նաև «կոտրել են» ԱՄՆ-ի Օհայոյի նահանգապետ նահանգապետի Ջոն Քեյսիքի կայքը և այնտեղ զետեղել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը զորակցող կարգախոսներ։ Մասնավորապես, տեղադրվել է սպառնալիք, որն ուղղված է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, այն, որ վերջինս և Օհայոյի նահանգապետը «պետք է պատասխան տան մուսուլմանական երկրներում կատարած արյունահեղությունների համար»։ Հրապարակումը հաքերներն արել են Team System Dz-ից։ Իսկ վերջում ԻՊ-ի հանդեպ իրենց սերը հայտնել։

Նմանատիպ նյութեր