211652_close_icon
views-count15359 դիտում article-date 10:57 01-05-2014

Արտակարգ իրավիճակ՝ Գեղարքունիքի մարզում. տղամարդը սպառնում է գետը նետել իր եղբոր 1,5 տարեկան երեխային. (լրացված)

Քիչ առաջ ահազանգ է ստացվել ոստիկանության Մարտունու բաժին, որ Ծովասար գյուղում հոսող գետի ափին կանգնած տղամարդը սպառնում է իր եղբոր 1,5 տարեկան որդուն գետը նետել: Ինչպես Մարտունուց հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված գյուղ են մեկնում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մարտունու հրշեջ փրկարարական խումբը, ինչպես նաև ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ Մարտունու ոստիկանապետ Վահան Մարգարյանի գլխավորությամբ: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ տղամարդը նույն գյուղի բնակիչ Կամո Սահակյանն է, ով նախկինում ունեցել է հոգեկան խնդիրներ: *** Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ մինչ այս պահը ոստիկաններն ու փրկարարները համոզում են Կ. Սահակյանին, որպեսզի նա հետ կանգնի այդ ծայրահեղ քայլից, սակայն դեռևս ոչ մի արդյունք: *** 12:44 Քիչ առաջ Գ. Շամշյանը հայտնեց, որ ոստիկաններին և փրկարարներին հաջողվել է երեխային վերցնել Կամո Սահակյանի ձեռքից: Ներկա պահին Կ. Սահակյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր