1477 դիտում
09:45 01-05-2014
Ամեն անգամ, երբ որևէ նորմալ մարդու պաշտոն են տալիս, ես անհանգստանում եմ նրա համար. Առավոտ
«Առավոտ» թերթի խմբագիրը գրում է․ «Ամեն անգամ, երբ որևէ նորմալ մարդու պաշտոն են տալիս, ես անհանգստանում եմ նրա համար։ Պարտադիր չէ, որ այդ մարդիկ իրենց պաշտոնավարության ժամանակ անպարկեշտ արարքներ թույլ տան։ Սակայն համապատասխան միջավայրը, որոշակի մտավոր և հոգևոր մակարդակը չեն կարող իրենց հետքը չթողնել։ Եվ եթե նույնիսկ նրանք մի քանի ամսում կամ մի քանի տարում այդ միջավայրին հատուկ հայհոյանքները չեն սերտել, ուտելու ժամանակ չփչփացնելու սովորություն չեն ձեռք բերել և իրենց նյութական վիճակը չեն բարելավել, միևնույն է, այդ՝ հիմնականում դրական ներուժ ունեցող մարդիկ ընկալվում են որպես «նրանցից» մեկը։ Մի քանի ներկա և նախկին նախարարների մասին դա կարելի է ասել անվերապահ և վերապահումներով՝ երկրորդ դեպքում այն պատճառով, որ, իմ տպավորությամբ, նրանք էապես փոխվել են պաշտոնավարության ընթացքում։
Պատկերացրեք, նույն տագնապն ունեն, երբ իմ շրջապատի կամ, ենթադրաբար, իմ արժեքները դավանող մարդիկ դառնում են պատգամավոր։ Նույնիսկ խիստ ընդդիմադիր։
Հաշվի առնենք նաև, որ քաղաքականությունը, ինչպես գիտենք, պրագմատիկ ոլորտ է. այսօր դու ընդվզում ես նման կերպարների դեմ, իսկ վաղը գալիս ես այն եզրակացության, որ հենց Շմայսը կամ Թոխմախի Մհերն է հայկական Իվանիշվիլին, և հենց նա է փրկելու հայ ժողովրդին՝ իրականացնելով օլիգարխա-դեմոկրատական հեղափոխություն»։
Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2063 դիտում
10:09 11-09-2021
Հրճվանք ու սուգ․ ո՛չ նորմալ ուրախանալ ու տոնել գիտենք, ո՛չ նորմալ տխրել ու սուգ պահել․ «Հրապարակ»
Այս բաժնից
1474 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»