8622 դիտում
17:56 21-09-2015
Ինչ պարգեւների են արժանացել Արմենչիկը, Ձախ Հարութը, Էռնա Յուզբաշյանը, Համլետ Գեւորգյանը եւ Հրանտ Թոխատյանը նախագահ Սերժ Սարգսյանի կողմից
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար երգիչ Արմեն Հարպետի Գոնդրաչյանին (Արմենչիկին), երգչուհի Էռնա Նիկոլայի Յուզբաշյանին,երգիչ Համլետ Զելիմի Գեւորգյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:
Երգիչ Հարութ Փամբուկչյանը՝ վաստակավոր արտիստի կոչում, իսկ Հրանտ Թոխատյանն արժանացել է ժողովրդական արտիստի կոչման։
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը տեղեկացավ նախագահականից։
Նշենք, որ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, սպորտի, արվեստի և մշակույթի մի խումբ գործիչներ, առողջապահության, տնտեսության, բանակի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, շնորհվել են պատվավոր, ինչպես նաև այլ բարձրագույն կոչումներ ու դասային աստիճաններ:
Տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած հիշյալ անձանց Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ հանձնել է պարգևները: Հանրապետության Նախագահը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին տոնի և պետական բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:
Նմանատիպ նյութեր
3143 դիտում
16:17 24-05-2022
Մենք բոլորս սխալվել ենք, ոտքի կանգնելու ժամանակն է․ Էռնա Յուզբաշյանը կոչ է արել դուրս գալ պայքարի
5139 դիտում
09:25 25-06-2020
Կորոնավիրուսից մահացել է ղարաբաղյան շարժման ամենաակտիվ մասնակիցներից մեկը՝ պատմաբան Համլետ Գեւորգյանը
40624 դիտում
22:38 16-06-2015
Սիրված երգիչ Ձախ Հարութը ժամանեց Երևան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
952 դիտում
19:44 22-01-2025
4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին․ Ալեն Սիմոնյան
523 դիտում
19:33 22-01-2025
Տեղի է ունեցել ՀՀ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի զեկույցի քննարկումը
817 դիտում
19:21 22-01-2025
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը