211652_close_icon
views-count1581 դիտում article-date 10:21 01-05-2014

Նարեկ Սարգսյանը երաշխիք չտվեց, բայց խոստացավ ամեն ինչ անել հուշարձանը փրկելու համար․ ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ-ում մի քանի հարց ուղղեցինք նորանշանակ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին. [b]Պարոն Սարգսյան, Դուք չկարողացաք Փակ շուկան հեռու պահել աղճատումից, ինչպե՞ս եք ղեկավարելու ամբողջ քաղաքաշինության ոլորտը։[/b] Ի՞նչ է նշանակում չկարողացաք հետ պահել։ Փակ շուկան աղճատվեց ու դարձավ սուպերմարկետ։ Բայց ես ո՞վ էի այդ ժամանակ, հիշո՞ւմ եք (Հիշեցնենք, որ վերջինս Ճարտարապետության պետական կոմիտեի նախագահն էր)։ [b]Օրերս էլ Երևանում քանդվել է ճոպանուղու հարևանությամբ գտնվող հուշարձանը, Հր. Աճառյանի անվան նախկին դպրոցը։ Ի՞նչ եք անելու։[/b] Շենքով մշակույթի նախարարն է զբաղվում եւ առանձին հայտարարություն կանի։ Դա պետք է պարտադիր վերականգնվի։ [b]Երաշխիք կտա՞ք, որ այդ շենքն էլ չի աղճատվի։[/b] Հարցը էնպես եք տալիս... ամեն ինչ կանենք, որ անպայման նույնությամբ մնա։ Ես՝ որպես նախարար, ամեն ինչ կանեմ, որ շենքի ճակատային մասն ու կողային ճակատները վերականգնված մնան»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր