Գերմանական Bild պարբերականը հայտնում է, որ Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ յուրգեն Կլոպը կազմել է ամառային տրանսֆերների ցուցակը:
Նշվում է, որ դորտմունդյան ակումբի տրանսֆերային գլխավոր թիրախներ են համարվում «Հոֆենհայմ»-ի կիսապաշտպան Ռոբերտո Ֆիրմինոն, «Տորինո»-ի հարձակվող Չիրո Իմմոբիլեն, ինչպես նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Շինջի Կագավան:
Հարկ է նշել, որ նախորդ ամսվա վերջում Ֆիրմինոն նոր պայմանագիր ստորագրեց «Հոֆենհայմ»-ի հետ, և այդ պատճառով «Բորուսիա»-ին անհրաժեշտ կլինի համեմատաբար մեծ գումար առաջարկել բրազիլացու տրանսֆերի համար: Ինչ վերաբերվում է Ւմմոբիլեին, ապա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են ոչ միայն «Տորինո»-ին, այլև «Յուվենտուս»-ին, սակայն ֆուտբոլիստի գործակալի խոսքերով Իմմոբիլեն ցանկանում է իր կարիերան շարունակել Դորտմունդում: Կագավայի տեղափոխությունը կախված կլինի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նոր մարզչական շտաբից, որը հայտնի կդառնա ամռան ընթացքում: