Արարատի մարզպետին ազատեցին զբաղեցրած պաշտոնից
Ինչպես նախապես տեղեկացրել էինք, ՀՀ կառավարության որոշմամբ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն ազատվեց պաշտոնից: Կառավարության այսօրվա նիստում հայտարարվեց, որ նա մեկ այլ աշխատանքի է անցնելու:
[b]SHAMSHYAN.com[/b]-ը ավելի վաղ հայտնել էր, որ կառավարությունը ապրիլի 30-ին աշխատանքից կազատի Ա. Գրիգորյանին: Շրջանառվող լուրերի համաձայն՝վերջինս նշանակվելու է կամ բնապահպանության, կամ՝ գյուղատնտեսության նախարար, իսկ նրա փոխարեն Արարատի մարզպետի պաշտոնում ամենայն հավանականությամբ կնշանակվի Ջրերի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ռուբիկ Աբրահամյանը:
Ի դեպ, նա վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ ազգակցական կապ չունի: Իսկ Արարատի մարզպետարանում մեծ ուրախությամբ են ընդունել մարզպետի հեռանալու մասին նորությունը: Մարզպետարանի աշխատակիցները դժգոհում էին, որ Արամայիս Գրիգորյանը մարզպետ նշանակվելուց անմիջապես հետո կադրային մեծ ջարդ է իրականացրել: Նրանց փոխանցմամբ, մոտ կես տարվա ընթացքում 30 քաղծառայող է աշխատանքից ազատել եւ մոտ 10 հայեցողական աշխատող` խորհրդական, օգնական, տեղակալ: