211652_close_icon
views-count15758 դիտում article-date 15:04 19-09-2014

Կնոջ հետ հարսանիքից վերադարձող ոստիկանին ծեծած ԱԺ պատգամավոր Շշերի Մելոյի 23-ամյա եղբորորդուն և ընկերներին ազատեցին պատժից

Աբովյանի ընդհանուր իրավասության դատարանն ավարտել է ԱԺ պատգամավոր Մովսես Մանուկյանի՝ Շշշերի Մելոյի եղբորորդու՝ 23-ամյա Մովսես Վարդանի Մանուկյանի եւ նրա ընկերների գործով դատավճիռը: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը դատարանից տեղեկացավ, որ Մովսես Մանուկյանին եւ նրա ընկերներին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խմբի կազմում իր ընկերներ Գարիկ Գինոսյանի և Սեյրան Վանեսյանի հետ Աբովյան քաղաքի «Օրիգինալ» սուպերմարկետի դիմաց շուրջ 5 րոպե տևողությամբ կոպիտ կերպով խախտել Է հասարակական կարգը, որն արտահայտվել Է հասարակաթյան նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, ուրիշի գույքը վնասելով, որպես զեն օգտագործվող առարկայի գործադրմամբ և զուգորդվել Համագասպ Լալայանի ու նրա կնոջ` Մարինե Ասատրյանի նկատմամբ բռնություն գործադրելով. Տուժող Համազասպ Լալայանը ցուցմունք է տվել այն մասին, որ իր կնոջ՝ Մարինե Ասատրյանի հետ հրավիրված են եղել կնոջ ընկերուհու հարսանեկան արարողությանը, որը տեղի է ունեցել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի «Իգդիր» ռեստորանային համալիրում: Խնջույքի ժամանակ ալկոհոլ չի օգտագործել և եղել է սթափ վիճակում: Ռեստորանային համալիրից դուրս են եկել ժամը 23:30-ի սահմաններում, կնոջ ընկերուհիներին ավտոմեքենայով տուն են ուղեկցել, որից հետո իր «ՎԱԶ-2107» մակնիշի 34 ԼD 141 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով վերադարձել են Աբովյան քաղաք: Հասնելով Աբովյան քաղաքի Հանրապետության փողոց՝ խաչմերուկը չանցած, ձախ կողմից իր ավտոմեքենային վազանց կատարող սպիտակ գույնի մի ավտոմեքենա ձայնային ազդանշան է տվել, որի ընթացքում կարծելով, որ իրեն ծանոթ է, ինքն էլ այդ ավտոմեքենային է ազդանշան տվել: Նշված ավտոմեքենայի վարորդը ընթացքի ժամանակ հավասարվելով իրեն՝ իջեցրել է պատուհանը՝ ասելով, որ աջ հատվածում կայանի և հարցնելով, թե ինչու է ձայնային ազդանշան տալիս: Կանգնեցնելով ավտոմեքենան՝ իջել է ավտոմեքենայից, մյուս ավտոմեքենան կանգնելով իր ավտոմեքենայի դիմաց՝ նրա միջից իջել է Սեյրան Վանեսյանը և առանց իր հետ որևէ բառ փոխանակելու կամ պարզաբանում պահանջելու սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով իր հասցեին՝ 2 անգամ աջ ձեռքի երկաթյա «կաստետ»-ով ուժեղ հարվածել է իր գլխի ձախ ականջի վերևի հատվածին: Գրկելով Սեյրան Վանեսյանին` հարցրել է, թե ինչու է անտեղի հարվածում, միաժամանակ նշելով, որ ոստիկանության աշխատող է և մտածելով, որ այդ հանգամանքը գուցե կսթափեցնի նրան, սակայն վերջինս ասել է, որ նա էլ Սարալանջցի Սեյրանն է: Երբ ինքն ու կինը ցանկացել են նստել ավտոմեքենան, այդ պահին այնտեղ է կանգնել սև գույնի «BMW» մակնիշի ավտոմեքենա և ավտոմեքենայից իջել են 2 տղաներ` Մովսես Մանուկյանը և Գարիկ Գինոսյանը: Մովսես Մանուկյանը հայհոյանքներ հնչեցնելով աջ ձեռքին եղած կաստետով և մյուս ձեռքով հարվածներ է հասցրել նրա դեմքի ձախ աչքի շրջանում, որի ժամանակ միջամտել է իր կինը: Մովսես Մանուկյանը ձեռքի մետաղյա կաստետով հարվածել է կնոջ ծնոտի և կրծքավանդակի շրջանին: Երբ նստել է ավտոմեքենայի մեջ և փորձել է վարել այն, Մովսես Մանուկյանը հարվածներ է հասցրել իր ավտոմեքենայի տարբեր հատվածներին` վնասելով այն: Դրանից հետո ինքը, մի կերպ նստելով ավտոմեքենան, կնոջ հետ հեռացել են այնտեղից: Երբ հասել են տուն, զգացել է, որ այդ տղաների կողմից հասցված մարմնական վնասվածքներից ցավեր ունի, կնոջը տարել է տուն, որից հետո գնացել է ոստիկանության բաժին և հայտարարություն է տվել, որ վիճաբանությունը տևել է մոտ 5 րոպե: Վիճաբանության ժամանակ որևէ մեկն իրենց չի մոտեցել, որևէ մեկը վիճաբանությանը չի միջամտել, այն տեղի է ունեցել Աբովյան քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում: Մինչ դեպքը ինքը ամբաստանյալներին չի ճանաչել: Սեյրան Վանեսյանի, Մովսես Մանուկյանի և Գարիկ Գինոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատամամբ խափանման միջոց ընտրվել էր ստորագրությամբ չհեռանալը: Քննելով գործը՝ Աբովյանի ընդհանուր իրավասության դատարանը նրանց մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ, նրանց նկատմամբ նշանակել պատիժ` տուգանք 400.000 ՀՀ դրամի չափով, սակայն կիրառել ՀՀ Ազգային ժողովի կողմից «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» 2013թ. հոկտեմբերի 03-ի որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը և նրանց ազատել նշանակված պատժից:

Նմանատիպ նյութեր