Երևանի թիվ 29 ավագ դպրոցի տնօրենն ապօրինի դրամահավաք է կազմակերպել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Երևանի թիվ 29 ավագ դպրոցի տնօրեն Ռուզաննա Սարուխանյանն ապօրինի դրամահավաք է կազմակերպել դպրոցում, ինչի համար էլ առաջիկայում Կրթության և գիտության նախարարության կողմից ստանալու է նկատողություն: Սակայն լսելով հարցը, դպրոցի տնօրենը ծիծաղեց, ապա ավելացրեց. «Հեռախոսով ես չեմ կարող ձեր հարցերին պատասխանել: Եթե հետաքրքրող հարցեր ունեք, ապա համեցեք դպրոց: Մենք հիմա շատ զբաղված ենք»»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: