211652_close_icon
views-count34643 դիտում article-date 13:09 07-06-2020

Յուրաքանչյուրիդ աջակցությունը մեզ համար կարևոր է. Թիվ 114 ավագ դպրոցի աշակերտները նախաձեռնել են ստորագրահավաք՝ ի պաշտպանություն դպրոցի տնօրենի

Մենք՝ 114 ավագ դպրոցի աշակերտներս, նախաձեռնել ենք ստորագրահավաք հանուն մեր տնօրենի՝ Ռուզաննա Կոստանյանի։ Հունիսի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր տեսանյութ, որտեղ ասվում էր, որ մեր դպրոցում տնօրենի մասնակցությամբ նշել ենք Վերջին զանգը։ Այն, ինչ առկա էր տեսանյութում ընդամենը ինքնաբուխ, հույզերով պայմանավորված իրավիճակ էր։ Վերջին զանգի արարողություն մեր դպրոցում չի եղել, եղել է ատեստատների հանձնման գործընթաց, իսկ տեսանյութում ընդամենը մեր չհաջողված անակնկալն էր։ Միացեք մեր ստորագրահավաքին ի պաշտպանություն 114 ավագ դպրոցի՝ մեր սրտի տնօրենի։ Այս պահին մեզ միացել է 1138 մարդ, յուրաքանչյուրիդ աջակցությունը մեզ համար կարևոր է։ Ստորագրահավաքի հղումն՝ [url=https://www.change.org/p/%D5%B0%D5%B0-%D5%BE%D5%A1%D6%80%D5%B9%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF-%D5%B6%D5%AB%D5%AF%D5%B8%D5%AC-%D6%83%D5%A1%D5%B7%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%B7%D5%BF%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-114-%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A3-%D5%A4%D5%BA%D6%80%D5%B8%D6%81%D5%AB-%D5%B4%D5%A5%D6%80-%D5%BD%D6%80%D5%BF%D5%AB-%D5%BF%D5%B6%D6%85%D6%80%D5%A5%D5%B6%D5%AB?recruiter=1109525212&utm_source=share_petition&utm_medium=copylink&utm_campaign=share_petition]այստեղ [/url]

Նմանատիպ նյութեր