1898 դիտում
09:42 30-04-2014
Տիգրան Սարգսյանը մոտ մեկ շաբաթ առաջ լքել է Հայաստանը․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը մոտ մեկ շաբաթ առաջ լքել է Հայաստանը։ Նա չէր մասնակցում նաև շաբաթ օրը տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի ու խորհրդի նիստերին, որտեղ որոշվում էր Աժ նախագահի թեկնածուն։
Մեր հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հաստատեց, որ Սարգսյանը հանրապետությունում չէ։
Ըստ որոշ տեղեկությունների, Սարգսյանը մեկնել է Իսպանիա: ԿԲ նախագահի պաշտոնում Տիգրան Սարգսյանի պաշտոնավարության շրջանում մամուլում լուրեր էին պտտվում, թե նա Իսպանիայում ծովափնյա շքեղ առանձնատուն ունի։ «Առավոտ» օրաթերթը նույնիսկ տպագրել էր այդ առանձնատան լուսանկարը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2688 դիտում
09:19 09-04-2014
Տիգրան Սարգսյանը լքել է կառավարական առանձնատների «Հրազդան» համալիրը. ՀԺ
Այս բաժնից
2056 դիտում
08:51 28-11-2024
Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ»
1402 դիտում
20:52 26-11-2024
Փաշինյանը շարունակում է ազգի նույնականությունը ոչնչացնելու քաղաքականությունը. Հայ Ազգային Կոնգրես. news.am