2400 դիտում
09:32 30-04-2014
Տավուշի մարզպետը մտադիր չէ այլ աշխատանքի անցնել. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է. ««Քաղաքաշինության ՕԵԿ-ական փոխնախարար Անուշավան Այվազյանը շարունակում է մնալ և կուսակցությունում, և պաշտոնում։ Նա երեկ մասնակցում էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում անցկացվող՝ ճանապարհային ոլորտը կարգավորող խորհրդի նիստին։
«Ժողովուրդ»-ը Այվազյանից փորձեց ճշտել, թե դուրս է եկել ՕԵԿ-ից. «Ես հեռախոսով հարցերին չեմ պատասխանում»,– ասաց փոխնախարարը, ապա նշեց, որ նախարարությունում կա լրատվության բաժին։ Ստացվում է, որ ՕԵԿ-ը թաքուն պահպանում է պաշտոնները կառավարությունում։
Տավուշի մարզպետի տեղակալ, «Օրինաց երկիր» կուսակցության Տավուշի մարզային կազմակերպության ղեկավար Վահե Վարդապետյանը նույնպես շարունակում է պաշտոնավարել։
Նշենք, որ Վահե Վարդապետյանը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի խնամին է. Վահեի դուստրը մարզպետի կրտսեր որդու կինն է։
Հանրապետական մամուլում նաև տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ազատվելու է պաշտոնից, իսկ նրա փոխարեն նշանակվելու է Նոյեմբերյանի տարածքային կազմակերպության ղեկավար, Աժ նախկին պատգամավոր Հովիկ Աբովյանը։
Սակայն «Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրները հայտնեցին, որ Հայաստանի ամենաերկարակյաց մարզպետ, ավելի քան 15 տարի Տավուշի մարզը ղեկավարող Արմեն Ղուլարյանը մտադիր չէ այլ աշխատանքի անցնել, իսկ նրան պաշտոնից ազատելու մասին լուրերը հավաստի չեն»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2493 դիտում
21:17 26-01-2015
Բլատտերը մտադիր է աշխատանքի անցնել ռադիոյում
3894 դիտում
19:40 27-11-2020
Տավուշի մարզպետը հերքել է լուրն այն մասին, որ Տավուշի մարզի որոշ գյուղեր անցնում են Ադրբեջանին
Այս բաժնից
1474 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»