3897 դիտում
19:40 27-11-2020
Տավուշի մարզպետը հերքել է լուրն այն մասին, որ Տավուշի մարզի որոշ գյուղեր անցնում են Ադրբեջանին
Տավուշի մարզպետարանից տեղեկանում ենք, որ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն անդրադարձել է շրջանառվող ապատեղեկատվությանը, իբրև Տավուշի մարզի որոշ գյուղեր անցնում են Ադրբեջանին:
Մարզպետը ևս մեկ անգամ հերքել է լուրը.
«Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ ուշադրություն չդարձնել ադրբեջանական լրատվություն տարածող հրապարակումներին»:
Ավելի վաղ [url=http://www.yerkir.am/news/view/221644.html?fbclid=IwAR13lNsNA7x6to2tv69MHt7HHaKguL1jCSLLA1ELgrkwUce_7VAHTo5MSqM]Yerkir.am[/url]-ը գրել էր. «Ադրբեջանցի հայտնի լրագրող Իբրահիմ Նեբիօղլուն, ով երկրի Ժուռնալիստների միության անդամ է եւ երկար տարիներ դիվանագիտական–ներկայացուցչական գործունեություն է ծավալել Թուրքիայում, գրում է, որ նոյեմբերի 10-ին կնքված հայտարարության համաձայն Ադրբեջանին պետք է հանձնվի նաեւ «Ղազախի շրջանի 7 գյուղ» (Տավուշի սահմանային գյուղեր)։
Ըստ նրա՝ եռակողմ հայտարարության երկրորդ կետով նախատեսվում է, որ Ադրբեջանին պետք է հանձնվի նաեւ «Ղազախի շրջանի 7 գյուղեր, որոնք օկուպացվել էին Հայաստանի կողմից» (նման կետ եղել է հայտարարության նախնական տարբերակում)։
«Օրերս Ղազախում իմ հարազատները, ընկերները, ում խոսքերին ես վստահում եմ, հայտնել են, որ (ադրբեջանական) զորքեր են շարժվում դեպի օկուպացված տարածքներ։ Տեղեկությունը մի անգամ ճշգրտվել է։ Դժվար չէ ենթադրել, թե օկուպացված գյուղերի հայերը ինչպես կտխրեն։ Իմ ենթադրությունները եղան», – գրում է լրագրողը։
Նա նշում է, որ հանձնվելու են Տավուշի Սոֆուլու, Բարխուդարլը, Բաղանիս Այրում, Ղըզըլհաջըլը, Վերին Ոսկեպար, Ներքին Ոսկեպար եւ Խեյրիմլի գյուղերը։
Նմանատիպ նյութեր
1180 դիտում
14:33 01-04-2021
Ժամանակն անցնում է և չհերքված լուրն անհերքելի փաստի կարգավիճակ է ստանում. Կարեն Հեքիմյան
18562 դիտում
11:10 05-01-2021
Արարատի մարզպետը հերքել է Տիգրանաշեն համայնքն Ադրբեջանին հանձնելու լուրերը
Այս բաժնից
859 դիտում
20:32 26-12-2024
ՄԻ պաշտպանության ոլորտը Արդարադատության նախարարության համար ռազմավարական ուղղություններից է․ Գալյան
691 դիտում
20:19 26-12-2024
Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիա է ստորագրվել