Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյանը կրկին նշանակվելու է իր վաղեմի պաշտոնին․ ժողովուրդ
«ժողովուրդ» թերթը գրում է․ «Ըստ «Ժողովուրդ»–ի տեղեկությունների՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյանը կրկին նշանակվելու է իր վաղեմի պաշտոնին։ Բանն այն է, որ Երվանդ Զախարյանի՝ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնում նշանակելուց հետո այդ պաշտոնը թափուր է մնալու։
Բայց թե որքանով է իրական դառնալու այդ նշանակումը, ցույց կտա ժամանակը, քանի որ երեկ շրջանառության մեջ դրվեց ևս մեկ հավանական թեկնածուի՝ Շենգավիթ վարչական շրջանի նախկին թաղապետ Մարտին Սարգսյանի անունը»։