Ջերմորեն շնորհավորում եմ Սեբաստիան Լըկորնյուին՝ Ֆրանսիայի վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ. Սուրեն Պապիկյան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը X-ի իր էջում շնորհավորել է Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Սեբաստիան Լըկորնյուին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
«Ջերմորեն շնորհավորում եմ Սեբաստիան Լըկորնյուին՝ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ։ Հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը մեր գերազանց համագործակցության և Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունում նրա նշանակալի գործունեության համար՝ ի նպաստ Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամության ու ռազմավարական գործընկերության խորացման»։