211652_close_icon
views-count3375 դիտում article-date 01:23 30-04-2014

«Ռեալ»-ը Մյունխենում «վրաերթի» ենթարկեց «Բավարիա»-ին և դուրս եկավ եզրափակիչ. տեսանյութ

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալ»-ը Մյունխենում անսպասելի հաշվով հաղթանակ տարավ «Բավարիա»-ի նկատմամբ: «Ալիանց Արենա» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց իսպանական գրանդի 4:0 հաշվով հաղթանակով: Արդեն 20-րդ րոպեից հետո «Բավարիա»-ն նոկաուտի ենթարկվեց, երբ Ռամոսը երկրորդ անգամ գլխի հարվածով ձեռնունայն թողեց Մանուել Նոյերին: Մինչ ընդմիջման գնալը Ռոնալդուն երրորդ անգամ խոցեց բավարական ակումբի դարպասը: Խաղի մնացած ժամանակահատվածում «Բավարիա»-ն ոչ մի կերպ չկարողացավ ուշքի գալ, իսկ «Ռեալ»-ը ավելի մեծացրեց հաշվի մեջ եղած տարբերությունը: 90-րդ րոպեին Ռոնալդուն տուգանային հարվածով դիմակայության վերջակետը դրեց: «Ռեալ»-ը երկու խաղերի արդյունքում «Բավարիա»-ին հաղթեց 4:0 հաշվով և 2002 թվականից ի վեր առաջին անգամ դուրս եկավ եզրափակիչ: «Բավարիա» - «Ռեալ»`0:4 Գոլեր` Ռամոս 16', 20', Ռոնալդու 34', 90'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր