ԱԺ պատգամավորները ԱԺ նախագահ են ընտրում. մի քանի խմբակցություններ բոյկոտել են ընտրությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկությամբ այսօր` ապրիլի 29-ին, ԱԺ պատգամավորները Աժ նախագահ են ընտրում: Ընտրություններին Գալուստ Սահակյանի թեկնածությունն առաջադրել էր Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀԿ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Սակայն, բացի Գալուստ Սահակյանից, ինքնառաջադրվել է նաեւ ԱԺ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Բայցեւայնպես, մինչեւ քվեարկությունը ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգություն»-ը հայտարարեցին, որ չեն մասնակցելու քվեարկությանը:
Ավելի ուշ ՀԱԿ խմբակցությունից պատգամավոր ընտրված Նիկոլ Փաշինյանը եւ «Ժառանգության» ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեցին, որ իրենք մասնակցել են քվեարկությանը եւ ընտրել Հրանտ Բագրատյանին:
Ընդմիջումից հետո՝ ժամը 14.30-ին, ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահը կհայտարարի, թե ով է ԱԺ նոր նախագահը:
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ Ազգային ժողովից: