Խարկովում ցուցարարները կոչ են արել բոյկոտել նախագահական ընտրությունները
Խարկովի կենտրոնում Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցները բողոքի ցույց ենկազմակերպել, հաղորդում է «Интерфакс»-ը:
Նշվում է, որ ցույցի մասնակից ակտիվիստները կոչ են անում չմասնակցել նախագահական ընտրություններին:
«Մեր խնդիրն է՝ ոչ մի դեպքում չանցկացվեն ընտրություններ: մենք պետք է մայիսի 25-ին հավաքվենք այս հրապարակում: մենք չենք ճանաչում այդ ընտրությունները», - հայտարարել՝ համակարգող խորհրդի նախագահ Յուրի Ապուխտին:
Բացի այդ, ցույցի ընթացքում հնչել են կոչեր անցկացնել հանրաքվե Լուգանսկի և Դոնեցկի մարզերի նման: